Գորիս-Կապան ավտոճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է, տեղի է ունեցել գազի արտահոսք. կա մեկ վիրավոր

22:48 • 29.06.13

Այսօր, ժամը 20.29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Բեգլարյան) շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:


Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը (անձը դեռևս չպարզված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:


Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և դադարեցրել են գազի արտահոսքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: