Նյու Յորքի օդանավակայանում 600 մլն-ի ադամանդ է թողնվել առանց հսկողության

11:56 • 30.06.13

 Շվեյցարական անվտանգությունը ավելի շատ բացեր ունի, քան շվեյցարական պանիրը՝ անցքեր, գրում է The New York Post-ը՝ անդրադառնալով անհավանական միջադեպի:

«Շվեյցարական ավիաուղիների» կոնտեյները, որում 600 մլն դոլարի արժողության ադամանդ է եղել, բաց թողնվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայանի պահեստում, հենց այն նույն պահեստում, որից ժամանակին 1,2 մլն-ի ադամանդ էին առևանգել:

 

Հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ չվերթը եղել է Ցյուրիխից: Այս անգամ ադամանդները ուղարկված են եղել ամերիկացի տարբեր ոսկերիչների և ոչինչ չի կորել կամ անհետացել: