Երևանի Մուշեղ Գալշոյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի

01:11 • 30.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 29-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Գալշոյան փողոցի թիվ 4 շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վարդան Ստեփանյանի (ծնվ. 1961 թ.) դին: