Իսլամիստական «Ալ-Շաբաբ»-ը հայտարարել է իր 2 առաջնորդների մահապատժի մասին
Սոմալիում «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը այսօր հայտնել է, որ մահապատժի է ենթարկել 2 ղեկավարների, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նրանցից մեկը՝ Իբհարհիմ Ռաջի Ջամա Մեդը, հայտնի էր որպես «աֆղանացի», որովհետև կռվել էր Աֆղանստանում: Նրան բռնելու համար ԱՄՆ-ն հայտարարել էր 5 միլիոն դոլարի մրցանակ: Մյուսի անունը չի նշվում:
Անցյալ շաբաթ «Ալ-Շաբաբ»-ում պառակտվել էին ծայրահեղական և չափավոր ուժերը, ինչի արդյունքում բախումներ էին տեղի ունեցել:
BBC-ին նշում է, որ խմբավորումները միմյանց դեմ ծանր մարտեր էին մղում:
Դրան զուգահեռ ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ «Ալ-Շաբաբ»-ի առաջնորդներից Շեյխ Հասսան Դահիր Ավեյսը Սոմալիի իշխանությունների հետ բանակցություններ է վարում հանձնվելու պայմանների շուրջ:










