ԱՄՆ-ում զինծառայողների համար սահմանափակվել է The Guardian-ի օգտագործումը

00:43 • 30.06.13

ԱՄՆ բանակը հազարավոր զինծառայողների համար սահմանափակել է բրիտանական The Guardian թերթի կայքից օգտվելու հնարավորությունը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Թերթի նկատմամբ այս միջոցառումները կատարվել են այն բանից հետո, երբ բացահայտվել էր ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության լրտեսական գործունեությունը:


Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, ԱՄՆ Զինված ուժերում խոստովանել են, որ տվյալների հավաքագրման պետական ծրագրերի մասին տեղեկությունները ենթարկվում են ֆիլտրման:


Ավելի վաղ հայտնի էր դարձել Սան-Ֆրանցիսկոյի ռազմաբազայում գտնվող զինծառայողների բողոքի մասին, որոնց մոտ հասանելի էր The Guardian-ի միայն ամերիկյան տարբերակը: Դա կարող է կապված լինել «ցանցային հիգիենայի հետ», որի նպատակն է համակարգը պաշտպանել ցանկացած արտաքին կամ ներքին վտանգից: