Լեհաստանում ավտոշոուի ժամանակ վթարի հետևանքով վիրավորվել է 19 մարդ
Լեհաստանի արևմուտքում ավտոմոբիլային շոուի ժամանակ Ferrari-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին: Հայտնի է, որ նա կորցրել է մեքենայի կառավարումը:
Վթարի հետևանքով տուժել է 19 մարդ, որոնցից 4-ը գտնվում են ծանր վիճակում:
Շոուի ժամանակ հանդիսատեսը պետք է տեսնի աշխարհի ամենաթանկարժեք և ամենաարագընթաց մեքենաները: Այս տարվա միջոցառմանը պետք է մասնակցի 175 մեքենա, որոնցից 50-ը՝ Ferrari:










