Տինտո Բրասը ցանկանում է էրոտիկ ֆիլմ նկարահանել Բեռլուսկոնիի մասին
Էրոտիկ ֆիլմերի ռեժիսոր Տինտո Բրասը հայտնել է, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Local պարբերականին։
«Ես ցանկանում եմ ֆիլմ նկարահանել Բեռլուսկոնիի մասին։ Կարծում եմ՝ «Շնորհակալություն, հայրիկ» անվանումով»,- ասել է ռեժիսորը՝ ակնարկելով կեղծանունը, որով նախկին քաղաքական գործչին դիմել են Վենետիկի կինոփառատոնում նրան ուղեկցող աղջիկները։
80-ամյա ռեժիսորը դժգոհել է ժամանակակից էրոտիկ ֆիլմերի ցածր որակից, որոնք տարածվում են համացանցում։










