Ով բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր է փնտրում, ՀՀ-ն ուզում է առաջնորդել դեպի նոր 1920 կամ 2020 թվական. Փաշինյան
Ով բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր է փնտրում, ՀՀ-ն ուզում առաջնորդի դեպի նոր 1920 կամ 2020 թվական: Կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը:
«Պետությունը հոգ է տանում քաղաքացու մասին, որպեսզի քաղաքացին հոգ տանի պետության մասին, և քաղաքացին հոգ է տանում պետության մասին, որպեսզի պետությունը հոգ տանի իր մասին։ Ազգային ժողովում երեկ էլ խոսակցություն եղավ և ես արձագանքեցի. անընդհատ այդ երաշխավորների թեման, վայ երաշխավոր է պետք, երաշխավոր է պետք: Նրանք, ովքեր այդպիսի բան են ասում, նրանք մեր պատմությունը չգիտեն. որտեղ երաշխավոր է եղել, դա ավարտվել է աղետով և ցեղասպանությունով։ Հետևաբար, ո՞վ պետք է լինի մեր երաշխավորը»,-ասել է նա:
Նա հավելեց, որ այսօր մտածում էր վիդեո նկարել, որտեղ երաշխավորների մասին խոսելով, կարող էր կողքից հանել ՀԴՄ-ն և ցույց տալ որպես ՀՀ-ի միակ երաշխավոր:
«Ով բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր փնտրում է, Հայաստանում, ուզում է առաջնորդել դեպի նոր 1920 թվական, դեպի նոր 2020 թվական, և տենց բազմաթիվ ուրիշ 20 թվականներ, մենք դուրս ենք եկել 20 թվականներից և ինչքան էլ դժվար լինի այլևս 20 թվականների տրամաբանությանը պետք է չվերադառնանք: Համենայն դեպս դա է մեր քաղաքական տեսլականը և քաղաքական հանձնառությունը և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասել է նա:










