Աֆղանստանում բժիշկները հեռացրել են երեխայի 2-րդ գանգը
Աֆղանստանի արևելքում բժիշկները կատարել են երկրորդ գանգի հեռացման հազվադեպ վիրահատություն: 2-րդ գանգը աճում էր 2 ամսական աղջկա գլխին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի այս մասում նման բարդ վիրահատություն առաջին անգամ է կատարվել:
Բժիշկը պատմել է, որ նա ստիպված է եղել աշխատել ոչ ամենանոր սարքերով և շատ ուրախ է, որ վիրահատությունը հաջող է անցել:










