«Աշ-Շաբաբ»-ի գրոհայինները մտադիր էին սպանել Նայրոբիի առևտրի կենտրոնում գտնվող բոլոր օտարերկրացիներին

23:19 • 25.09.13

«Աշ-Շաբաբ»-ի գրոհայինները հայտարարել են, որ պատրաստվում էին սպանել Նայրոբիի առևտրի կենտրոնում գերի վերցված բոլոր օտարերկրացիներին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Խմբավորման անդամները նշել են, որ նրանք փորձել են վնաս չպատճառել «հավատակիցներին»:


«Օտարերկրացիները մեր թիրախն էին»,-նշել են գրոհայինները: