Մեծ Բրիտանիայում գործադուլ են անում հրշեջները

14:12 • 25.09.13

Մեծ Բրիտանիայում գործադուլ են սկսել հրշեջները, գրում է Газета-ն` վկայակոչելով The Independent-ին:

 

Կեսօրից հետո 4 ժամ նրանք կբացակայեն աշխատանքից` բողոքելով աշխատավարձերի համակարգում փոփոխությունների դեմ:

 

Վերջին օրենքի համաձայն, որը հաստատվել է կառավարության կողմից, հրշեջները պետք է ավելի երկար աշխատեն, ավելի բարձր պահումներ վճարեն և ավելի քիչ կենսաթոշակ ստանան: Սա առաջին գործադուլն է վերջին 10 տարվա ընթացքում:

 

Բնակիչներին զգուշացվել է, որ որոշ հրատապ կանչեր կարող են անպատասխան մնալ: Լոնդոնյան բրիգադը, որում կաշխատի ընդամենը 27 հրշեջ մեքենա, հայտնել է, որ ծառերի վրա մնացած կենդանիներին կամ աղբամաններում բռնկված հրդեհներին վերաբերող զանգերը չեն ուսումնասիրվի: