Անհավանական ՃՏՊ Չինաստանում. փրկարարներն անվնաս դուրս են բերել կոնտեյների տակ հայտնված մեքենայի վարորդին

22:29 • 25.09.13

Չինաստանում վարորդը հրաշքով ողջ է մնացել, երբ իր Nissan մակնիշի մեքենան բախվել է հսկա կոնտեյներին, հաղորդում է Metro News-ը:


Վարորդը վթարից հետո մեքենայում է մնացել 1,5 ժամ, մինչդեռ փրկարարներն ու հրշեջները փորձել են նրան հանել մեքենայից: Փրկարարներին հաջողվել է ամբողջովին ջախջախված մեքենայից անվնաս դուրս բերել կնոջը: