Իտալիան ԵՄ առաջին երկիրն է, որ հաստատել է Զենքի վաճառքի մասին ՄԱԿ-ի համաձայնագիրը

21:22 • 25.09.13

Իտալիայի խորհրդարանը հաստատել է Զենքի վաճառքի մասին ՄԱԿ-ի համաձայնագիրը, լրագրողներին հայտնել է սենատոր Սիլվանա Ամատին, հաղորդում է Интерфакс-ը:


Սենատորը ընդգծել է, որ Իտալիան կարող է դառնալ «շարժող ուժը ԵՄ-ում»: Հիշեցնենք, որ Զենքի վաճառքի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատեն ՄԱԿ-ի անդամ 50 պետություններ:


Իտալիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը հաստատել է համաձայնագիրը: