Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. Հրշեջ-փրկարարները դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի

22:52 • 25.09.13

ՀՀ ԱՒ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի թիվ 13 ա շենքի տան տանիքում:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 13ա շենքի բնակարաններից մեկում:

 

Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի: