Ջոլիի էֆեկտ. ԱՄՆ-ում ու Բրիտանիայում ստինքահեռացման վիրահատության համար դիմող կանանց թիվը կտրուկ ավելացել է
Բրիտանացի և ամերիկացի մասնագետները տեղեկացնում են, որ ստինքահեռացման վիրահատություն իրականացնել ցանկացող կանանց թիվը քառապատկվել է. դրան նպաստել է հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայտարարությունը։ Այս տարվա գարնանը նա բացահայտել էր, որ ինքը ենթարկվել է նման վիրահատության։
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետները նաև նկատել են, որ զգալի շատացել է ստինքահեռացման վերաբերյալ խորհրդատվության եկող կանանց թիվը։ Ավելացել է նաև այս թեմային վերաբերող կայքերի այցելությունների թիվը։
Հիշեցնենք, որ 37-ամյա Ջոլին վիրահատության է ենթարկվել կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։










