Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 327-ի
17:42 • 25.09.13
Պակիստանի հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 300-ը, հայտնում է gazeta.ru-ն` Reuters-ին վկայակոչելով։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 327 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ հաղորդվում էր 208 զոհի մասին։
Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը։
Placeholder










