Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորում (լուսանկարներ)

16:12 • 25.09.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում, որտեղի այցելել է Վայոց Ձոր, այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Վայոց Ձորում նա ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆոռնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին:

Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով: