Qatar Airways-ն արգելել է ուղեկցորդուհիներին ամուսնանալ առանց թույլտվության

16:39 • 25.09.13

Qatar Airways ավիաընկերության տնօրինությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սահմանած նոր կանոնի պատճառով, գրում է Al Arabiya-ն։

 

Բանն այն է, որ կատարական ընկերությունն արգելել է իր ուղեկցորդուհիներին ընտանիք կազմել՝ առանց իրենց թույլտվությունը ստանալու։ Բացի այդ, ուղեկցորդուհիներն այսուհետ պարտավոր են հղիության մասին իմանալուն պես տեղյակ պահել տնօրինությանը, ինչը կարող է հեռացման պատճառ դառնալ։

 

Շատերի կարծիքով՝ սա մարդու իրավունքների լուրջ խախտում է, ինչի վերաբերյալ Qatar Airways-ը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։