Սաակաշվիլին պատրաստ է ԱԳՆ-ի հետ համաձայնեցնել ՄԱԿ-ում ելույթի տեքստը

15:06 • 25.09.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է լսել երկրի արտգործնախարարության խորհուրդներն ու նկատողությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստում իր ելույթի տեքստի վերաբերյալ, հայտնում է apsny.ge-ն։

 

«Իմ ելույթի տեքստը նախապես կլինի Վրաստանի արտգործնախարարությունում, և ես պատրաստ եմ գերատեսչությունից ստանալ ցանկացած խորհուրդ, ու նաև պատրաստ եմ նկատողություններին»,-ասել է նա։

 

Ըստ նախագահի՝ Վրաստանի ԱԳՆ-ում, չնայած քաղաքական տատանումներին, առողջ մթնոլորտ է տիրում։ «Եվ ով էլ լինի նախագահ, բոլորը պետք է աշխատեն միասին, քանի որ գործը վերաբերում է Վրաստանի երկարաժամկետ շահերին»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին վրացական պատվիրակության հետ Նյու Յորք է մեկնել՝ ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու նպատակով։