Շրի Լանկայում մաքսանենգները ոսկու 25 ձուլակտոր են կուլ տվել

20:53 • 25.09.13

Շրի Լանկայի գլխավոր միջազգային օդանավակայանում նախաթռիչքային ստուգումների ժամանակ ձերբակալվել է 7 մարդ: Ստուգման ժամանակ ռենտգեն սարքը ցույց է տվել, որ նրանց ստամոքսներում կա ընդհանուր առմամբ ոսկու 25 ձուլակտոր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ձերբակալվածները պատրաստվում էին թռչել հարավային Հնդկաստան: Ենթադրվում է, որ նրանք ցանկանում էին խուսափել մաքսային հարկերից:


Մաքսանենգները այժմ գտնվում են հիվանդանոցում, որտեղ փորձում են բնական ճանապարհով թանկարժեք մետաղը դուրս բերել օրգանիզմից: Հայտնի է, որ ոսկու 4 ձուլակտորներ արդեն դուրս են եկել: