ՄԱԿ-ի խաղաղարարները Մալիում կին են բռնաբարել
ՄԱԿ-ը խոստավանել է, որ իր խաղաղարարներից առնվազն 4-ը մեղավոր են կնոջ բռնաբարության համար, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զինվորները Չադի 1.500-անոց զորամիավորման կազմից են, որը գործում է Մալիում իրավիճակի կարգավորման միջազգային առաքելության շրջանակներում:
ՄԱԿ-ը անցկացրել է հետաքննություն և նշում է, որ Չադի իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մեղավորների նկատմամբ:










