Զիմբաբվեում փղերին թունավորել են ցիանիդով

13:34 • 25.09.13

Փղոսկրի համար որսագողերն 80-ից ավելի փիղ են սպանել՝ ցիանիդով թունավորելով Զիմբաբվեի ամենամեծ ազգային պարկերից մեկի ջրհորը, հաղորդում է BBC-ն:

 

Թունավոր նյութի պատճառով փղերից բացի սատկել են նաև այլ փոքր և գիշատիչ կենդանիներ: Այս տեղեկությունը հաստատել է երկրի զբոսաշրջության նախարարը:

 

Գործի առնչությամբ ձերբակալվել է 9 որսագող:


Ավելի վաղ ևս 40 սատկած փիղ էր հայտնաբերվել ազգային պարկում՝ կրկին թունավորումից:

 

Աֆրիկայում փղերի սպանության դեպքերը վերջին ժամանակներում աճում են՝ կապված փղոսկրի պահանջարկի հետ: