10 տարվա ընթացքում ամենախոշոր հարձակումը Քաշմիրում. կա 12 զոհ
Հնդկաստանի Քաշմիր նահանգում հարձակում է տեղի ունեցել հնդկական ոստիկանության և ռազմական բազայի վրա, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնում է NDTV-ն:
Միջադեպի հետևանքով նաև մեկ տասնյակ մարդ է վիրավորվել:
Հարձակվողները եղել են հնդկական բանակի համազգեստով գրոհայիններ, որոնք բարձրացել են տանիք, այնտեղից նռնակներ նետել և կրակահերթ բացել: Նրանց այնուհետև հաջողվել է փախչել բեռնատարով:
Վերջին տասը տարում սա գրոհայինների ամենախոշոր հարձակումն է վիճահարույց այդ նահանգում:










