Ալմաթիի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

11:13 • 26.09.13

Ալմաթիի կենտրոնում (Ղազախստան) այսօր առավոտյան զինված անձինք հարձակվել են զբոսաշրջային ընկերության վրա, մեկ մարդ զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել, հաղորդում է ria.ru-ն:

 

Անհայտ անձինք զինված հարձակում են գործել ավիա և երկաթուղային տոմսերի վաճառքով զբաղվող «Թրևլ էքսպրես» ընկերության երկու աշխատակիցների վրա:

 

Հարուցվել է քրեական գործ: Աշխատանքներ են տարվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: