ԱՄՆ-ն ստորագրել է, իսկ Ռուսաստանը չի ստորագրի Զենքի վաճառքի մասին համաձայնագիրը
Ռուսաստանն առայժմ չի միանա Զենքի վաճառքի մասին համաձայնագրին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը:
Հետաքրքրական է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է Նիժնի Տագիլում Russia Arms EXPO-2013 զինատեսակների ցուցահանդեսի շրջանակում անցկացված Փորձագիտական երկխոսության ժամանակ:
Նախօրեին այդ համաձայնագիրը ստորագրել էր ԱՄՆ-ն: Դրա համաձայն՝ կանոնակարգվում է աշխարհում զենքի առքուվաճառքը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փաստաթուղթն ընդունել էր 2013-ի ապրիլին:
Այժմ համաձայնագիրը ստորագրել է ինը տասնյակ երկիր: Հայաստանը, ի դեպ, այդ երկրների շարքում չէ:










