Երևանում Mercedes-ը բախվել է Գազ 5310-ին. կա 1 զոհ, 3 վիրավոր

09:55 • 26.09.13

Երևանի Արշակունյաց պողոտայում այսօր՝ ժամը 06:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, տեղեկացնում է Shamshyan.com կայքը։


Ականատեսների վկայությամբ՝ Mercedes-ը մեծ արագությամբ հարվածել է մարդկանց, այնուհետ՝ կայանված Գազ 5310-ին, որն էլ իր հերթին բախվել է կայանված քարշակին: Ականատեսները նաև պատմել են, որ բախման հետևանքով վիրավորներից մեկի ոտքը կտրվել է:


Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։