Ավստրալիայի նոր վարչապետը բնիկների խորհուրդ է ձևավորել
Ավստրալիայի նոր վարչապետ Թոնի Աբոտը բնիկների խորհրդատվական խորհուրդ է ձևավորել: Խորհուրդը կենտրոնանալու է աշխատատեղերի ստեղծման և սոցիալական համակարգի բարեփոխումների վրա:
Իր ընտրարշավի ընթացքում Աբոտը խոստացել էր աբորիգենների խնդիրներն առաջնահերթ դարձնել, գրում է BBC-ն:
Նա շարունակելու է ապրել բնիկների հեռավոր համայնքում տարվա մեջ առնվազն մեկ շաբաթ: Դա նրան թույլ է տալիս մոտիկից տեսնել գործազրկության բարձր չափերի, ալկոհոլի չարաշահման և առողջական վատ վիճակի խոր ազդեցությունը:
Բնիկ ավստրալացիներն Ավստրալիայի մայրցամաքի բնիկներն են, ովքեր Ավստրալիա են եկել 50 հազար տարի առաջ:










