Բեռլինի քաղաքապետարանին խաբած հոլանդացին դատարանի առաջ է կանգնել
Բեռլինում դատավարություն է ընթանում երիտասարդ հոլանդացի Ռոբին վան Հելսյումի դեմ, ով մի քանի ամիս շարունակ անօթևան է ձևացել, գրում է BBC-ն:
Համաձայն գործի նյութերի՝ երկու տարի առաջ վան Հելսյումը Բեռլինի քաղաքապետարան է եկել և պատմել, որ չի հիշում իր ամբողջական անունը և մի քանի տարի ապրել է անտառում իր հոր հետ, որը մահացել է:
Ինն ամիսների ընթացքում Բեռլինի իշխանությունները նրան կացարան և գումար են տրամադրել, մինչև որ պարզել են նրա ինքնությունը:
Այժմ իշխանությունները վան Հելսյումից 40 հազար դոլար են պահանջում:










