Կրիստիան Լուբուտենը դեմ է իր կոշիկների միջոցով իսլամը քննադատելուն

13:54 • 26.09.13

Աշխարհահռչակ ֆրանսիացի կոշկագործ Կրիստիան Լուբուտենը դիմել է Բելգիայի դատարան, որպեսզի այն պատասխանատվության ենթարկի ծայրահեղ աջակողմյան շարժման ներկայացուցիչներին, ովքեր օգտագործում են նրա հեղինակած հանրահայտ կարմիր ներբաններով կոշիկներն իսլամը քննադատող պաստառում։

 

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, Լուբուտենի կարծիքով՝  նման պաստառը վտանգում ու վարկաբեկում է իր հեղինակությունը։

 

«Կանայք ընդդեմ իսլամականացման» շարժման պատրաստած պաստառում ներկայացված է նախկին «Միսս Բելգիա» Անկա վան Դերմիրշը, ով կրում է կուլտային դարձած Christian Louboutin բարձրակրունկները՝ ի ցույց դնելով մերկ ոտքերը։

 

Պաստառը կոչ է անում ընտրություն կատարել ազատության ու իսլամի միջև, ինչպես նաև կանխել Բելգիայում կանանց իսլամականացումը։