Դամասկոսում դեսպանատների շրջանն ականանետային հարձակման է ենթարկվել
Դամասկոսի այն շրջանը, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու ներկայացուցչությունները, ականանետային հարձակման է ենթարկվել։
Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ականատեսների հղումով։
Ականներ են պայթել ԱՄՆ-ի դեսպանատան և Իրաքի հյուպատոսարանի միջև։
Համաձայն նախնական տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով զոհվել է մի կին։ Տուժածների կամ այլ զոհերի մասին տեղեկություններ չկան։










