Եգիպտոսում արհեստական լճից 40 կոկորդիլոս են գողացել
Եգիպտական Ասուանյան ջրամբարի մոտ գտնվող Նասերա արհեստական լճից գողացել են 40 կոկորդիլոսների, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Arabiya-ին:
Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների, դա արվել է հետագայում նրանց կաշիները վաճառելու նպատակով:
Անցյալ տարի լճում բնակվում էր 81 կոկորդիլոս, իսկ հետազոտողները սպասում էին, որ նրանց թիվը կավելանա:










