Ֆրանսիայում հանցագործները ինֆրակարմիր լինզաների միջոցով հազարավոր դոլարներ են վաստակել խաղատներում

00:33 • 26.09.13

Ֆրանսիայում դատական գործ է սկսվել խարդախության մեջ մեղադրվողների նկատմամբ, ովքեր իրենց են ծառայեցրել տեխնիկական առաջընթացի նորարարությունները: Հազարավոր դոլարներ աշխատել նրանց օգնել են ինֆրակարմիր տեսողության լինզաները: Դրանց միջոցով նրանք կարողանում էին տեսնել նշանները խաղաքարտերի վրա, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


2011 թվականի օգոստոսին խարդախներին հաջողվել է Կանն քաղաքի խաղատանը շահել 70,000 եվրո: Երկու ամիս անց հանցավոր խմբավորման ղեկավարը՝ 56-ամյա իտալացի Ստեֆանո Ամպոլլինին, վերադարձել էր նույն խաղատուն և շահել էր ևս 21,000 եվրո, ինչից հետո ձերբակալվել էր անվտանգության ծառայության կողմից:


Ներկայումս տվյալ գործով անցնում է 7 մարդ, որոնցից 3-ը Իտալիայի քաղաքացիներ են: Մեղադրյալների թվում են նաև 2 ֆրանսիացիներ, որոնք նախկինում աշխատում էին Նիցցայի և Կաննի խաղատներում: Նրանք հանցավոր համաձայնության էին եկել հանցագործների հետ և օգնում էր խաղային հաստատություններում օգտագործել «նշված» խաղաքարտեր: