15-20 տարի կպահանջվի, որպեսզի Վրաստանի տնտեսությունը մոտենա եվրոպականին. Իվանիշվիլի

10:27 • 26.09.13

15-20 տարի կպահանջվի, որպեսզի Վրաստանի տնտեսությունը մոտենա եվրոպականին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վրացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ, գրում է apsny.ge-ն:

 

«Մեր տնտեսությանը 15-20 տարի է հարկավոր, որպեսզի մոտենա եվրոպականին: Դա հեշտ չէ: Եթե դիտարկել տեմպերը, մենք պարտվում ենք բոլորին»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

Վրացի մասնագետները լսել են Իվանիշվիլիի քննադատությունը՝ նոր կառավարության գործունեության վերաբերյալ նրանց հայտարարությունների առնչությամբ: