Գերմանիայի փախստականների ճամբարում ծեծկռտուքի հետևանքով 20 մարդ է տուժել

13:59 • 26.09.13

Գերմանիայի արևելքում գտնվող փախստականների ճամբարում ծեծկռտուքի հետևանքով 20 մարդ է տուժել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Spiegel-ին։

 

Նշվում է, որ կռվին մասնակցել են տարբեր երկրներից մարդիկ, այդ թվում նաև Սիրիայից։ Որոշ տուժածներ լուրջ վնասվածքներ են ստացել։

 

Խեմնից քաղաքի ոստիկանությունը, որտեղ գտնվում է ճամբարը, հետաքննություն է սկսել։