Խակասիայում ավտոբուսների բախման հետևանքով 5 երեխա է վիրավորվել
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Խակասիայի մարզում 12-ից 15 տարեկան հինգ երեխա է վիրավորվել երկու ավտոբուսների մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետևանքով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը երեկոյան: ЛиАЗ ավտոբուսի 60-ամյա վարորդը, ենթադրաբար, չի պահել անվտանգ տարածությունը և բախվել է առջևից ընթացքող Hyundai մակնիշի ավտոբուսին, որը երեխաներ էր տեղափոխում:
«Բախման պատճառով 12-ից 15 տարեկան հինգ դպրոցական է վնասվածքներ ստացել՝ Մայնա գյուղի և Սայանագորսկ քաղաքի բնակիչներ:










