Ճապոնիայում սկսել են ծովամթերք վաճառել Ֆուկուսիմայից
Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ջրերի ծովամթերքները մատակարարվել են տեղական խանութներ։ Ձկների, կաղամարների և ծովախեցգետինների վաճառքի թույլտվությունը տրվել է ռադիոակտիվության ստուգումից հետո, հայտնում է ДНИ.ru-ն։
Փորձի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտակայքում գտնվող ծովամթերքներում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել։ Թեստերն անցկացվել են 11 տեսակի ծովամթերքների օրինակների հիման վրա։
Սպասվում է, որ մթերքները վաճառքի համար կմատակարարվեն նաև Տոկիոյի մեծածախ շուկա։










