Ալ-Ասադը չի բացառել ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի վրա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, թե չի բացառում Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավորությունը, չնայած իր քիմիական զենքը ոչնչացնելու շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությանը, հայտնում է The Jerusalem Post-ը:
Ալ-Ասադն ասել է, որ ամերիկյան հարձակման վտանգ միշտ էլ կա, քանի որ 1950-ից ի վեր ամերիկացի քաղաքական գործիչներն իրականացնում են հարձակում հարձակման հետևից:
Նա նշել է, որ «ռազմական հարձակման հնարավորությունը կլինի միշտ` կամ քիմիական զենքի պատրվակով, կամ ցանկացած այլ ժամանակ` տարբեր պատճառաբանություններով»:
Սիրիայի նախագահն ԱՄՆ-ին մեղադրել է «մարդկային ու բարոյական բոլոր արժեքները» մշտապես խախտելու և ՄԱԿ-ի սկզբունքներից հրաժարվելու համար:










