Սիրիայի ահաբեկչական խմբավորումները հասանելիություն են ունեցել քիմիական զենքին. Ռոհանի

10:11 • 26.09.13

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը մինչ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում զարին թունավոր գազի կիրառման դեպքը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները քիմիական զենք ունեն։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, անդրադառնալով օգոստոսի 21-ին տեղի ունեցած դեպքին՝ Իրանի նախագահն ասել է, որ հարկավոր է հավելյալ աշխատանք տանել՝ պարզելու համար, թե ով է հարձակման ետևում կանգնած։

 

Մինչդեռ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել Սիրիայում քիմիական զենքի կիրառման 14 դեպքի մասին, որոնց վերաբերյալ այժմ ուսումնասիրություն է տարվում։ Դրանց շարքում առավել խոշորն է Դամասկոսի Ղուտա արվարձանում տեղի ունեցած քիմիական հարձակումը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել։