Երևանում վրաերթի են ենթարկել 57-ամյա տղամարդու և դիմել փախուստի

10:26 • 26.09.13

«ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և դիմել փախուստի, որը կանխվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: