ԱՄՆ Տեխաս նահանգում երեք բեռնատար գնացքներ են բախվել
ԱՄՆ Տեխաս նահանգի տարածքում սեպտեմբերի 25-ին վաղ առավոտյան 3 բեռնատար գնացքներ են բախվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Բախման հետևանքով 20-30 վագոններ դուրս են ընկել ռելսերից։ Երկաթուղային ընկերության 4 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։ Երկու տուժածների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր։
BNSF Railway ընկերությանը պատկանող գնացքը, որն ընթացել է արևելյան ուղղությամբ, բախվել է ճանապարհին կանգնած գնացքին։ Մի քանի րոպե անց բախման հետևանքով ռելսերից ընկած վագոններին հարվածել է մեկ այլ բեռնատար գնացք, որն ընթացել է արևմտյան ուղղությամբ։
Երթևեկությունն այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է։ Գնացքները շրջանցում են այդ հատվածը։ Վթարի հետևանքները չեզոքացնելու և երթևեկությունը վերականգնելու ժամկետները չեն հաղորդվում։










