Աբխազիայում զորահանդեսին կմասնակցեն նաև ռուսաստանցի զինվորականները

12:00 • 30.09.13

Սուխումիում այսօր նշելու են 1990-ականների վրաց-աբխազական պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակը, որին առաջին անգամ մասնակցելու են նաև ռուսաստանցի զինվորականները, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Տոնական միջոցառումները սկսվելու են Փառքի հուշակոթողին ծաղկեպսակներ դնելով. այնտեղ հողին են հանձնված պատերազմում զոհվածների աճյունները:

 

Դրան հաջորդելու է զորահանդես, որին ներկայացվելու է նաև տեղի ռուսական բազայի ռազմական տեխնիկան` զենիթահրթիռային համալիրներ և զրահամեքենաներ: