Մեծ Բրիտանիայում գործազուրկներին կուղարկեն հասարակական աշխատանքների

11:00 • 30.09.13

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը կառավարության ծախսերը կրճատելու շրջանակներում առաջարկել է բոլոր երկարաժամկետ գործազուրկներին ամեն օր այցելել զբաղվածության կենտրոն կամ զբաղվել հասարակական աշխատանքներով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ծրագիրն ուղղված է 200 հազար քաղաքացիների, ովքեր երկար ժամանակ չեն աշխատում: Նոր պլանների համաձայն՝ գործազուրկները կանցնեն աշխատանք փնտրելու օգնությանն ուղղված նոր սխեմայի: Մյուս մասը կկարողանա զբաղվել հասարակական աշխատանքով:

 

Նոր ծրագրի ծախսերը կկազմեն մոտ 300 միլիոն ֆունտ ստեռլինգ: