Չիկագոյի մետրոյում վթարի հավանական պատճառներից է գնացքի առևանգումը
Չիկագոյի ոստիկանությունը չի բացառում այն, որ քաղաքային մետրոյում 2 գնացքների բախման պատճառ կարող է հանդիսանալ դրանցից մեկի առևանգումը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով CBS-ին:
Առևանգման հավանականությունը բացատրվում է նրանով, որ գնացքներից մեկը բաղկացած էր 4 վագոններից, մինչդեռ այդ ժամերին դրանց թիվը սովորաբար ավելի շատ է: Իսկ Ֆորեսթ Պարկի քաղաքապետ Էնթոնի Կալդերոնը հայտարարել է, որ վթարի պահին գնացքը ոչ ոք չէր կառավարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիկագոյի մետրոյում 2 գնացքների բախման արդյունքում տուժել է մոտ 50 մարդ: Դրանցից մեկը, դեռևս չպարզված հանգամանքներում, բախվել է կանգնած գնացքին: Դեպքի վայրում երթևեկությունը դադարեցվել էր:
Տեղի իշխանությունների հավաստմամբ՝ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:










