Դամասկոսում Չինաստանի դեսպանատունը ենթարկվել է ականանետային հարձակման
15:36 • 30.09.13
Դամասկոսում Չինաստանի դեսպանատունը երկուշաբթի օրը ենթարկվել է ականանետային հարձակման, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Միջադեպի պատճառով կոտրվել են դեսպանատան ապակիները, վնասվել է տարածքը շրջապատող պատը: Աննշան վնասվածքներ է ստացել դեսպանատան աշխատակիցներից մեկը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










