Վրաստանի իշխանությունները հերքում են ռուս խորհրդարանականի մուտքը երկիր արգելելու մասին լուրը

14:37 • 30.09.13

Վրաստանի իշխանությունները հերքում են տեղեկությունն այն մասին, որ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության կազմում ընդգրկված ռուս խորհրդարանական Վասիլի Լիխաչյովին թույլ չեն տվել մուտք գործել երկիր, հայտնւմ է gazeta.ru-ն։

 

Այն մասին, որ Լիխաչյովին Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու համար թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, հայտնել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

 

Պուշկովը նաև հույս էր հայտնել, որ ԵԽԽՎ-ն Վիեննայում նոյեմբերին կայանալիք նիստում կքննարկի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ռուս պատգամավորին Վրաստան թույլ չտալու պատճառով։
 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը հերքել է։