Մեծ Բրիտանիան կարող է լքել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եթե հաղթեն պահպանողականները
Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տանի 2015 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Համապատասխան հայտարարությունը կատարել է երկրի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը: Նա նշել է, որ աբսուրդային է, երբ բրիտանական կառավարությունը ստիպված է այդքան երկար ճանապարհ անցնել, որպեսզի օտարերկյա քաղաքացիներին կարողանա դուրս վտարել:
«Ահա թե ինչու Պահպանողական կուսակցության նոր ծրագիրը կներառի կոնվենցիայի իրականացումից հրաժարվելու խոստում»,- պահպանողականների համագումարի ժամանակ ասել է Մեյը:
Ըստ նրա, պահպանողական կուսակցությունը պատրաստ է հստակեցնել ազգային օրենսդրությունը, եթե դա անհրաժեշտ լինի կոնվենցիայից դուրս գալու դեպքում:










