Ջոն Հեֆերն. Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի

12:30 • 30.09.13

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Twitter սոցցանցում անդրադարձել է «Հետք» հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի Facebook-յան գրառմանը, որում նա նշում է, որ մտադիր է փակել «Հետք» կայքը:

 

Դեսպանը գրել է, որ հուսով է, որ դա այդպես չէ, այնուհետ հավելել. «Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի»:

 

Հիշեցնենք, որ երեկ «Հետք» հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook սոցցանցում  գրառում է կատարել, որում նշում է, որ կայքը պատրաստվում է իր վերջին հետաքննություններից մեկում բացահայտումներ անել այն մասին, թե իշխանություններն ինչպես կարողացան «ոչնչացնել մեդիադաշտը»։