Հարավ-չինական ծովում 3 նավ է խորտակվել փոթորկից. կա 75 անհետ կորած

09:59 • 30.09.13

Հարավ-չինական ծովում Վուտիպ թայֆունի հետևանքով 3 չինական նավ է խորտակվել, հայտնում է France-Presse-ն, ինչի հետևանքով առնվազն 75 մարդ անհետ կորած է համարվում:

 

Խոսքը ձկնորսների մասին է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 60 հոգանոց անձնակազմերով 2 խորտակված նավերից ընդամենը 13 հոգու է հաջողվել փրկել: Երրորդ նավի հետ կապը կորել է, որում 28 հոգանոց անձնակազմ է եղել:

 

Նշվում է, որ խոսք կարող է լինել 5 նավերի կործանման մասին` ընդհանուր առմամբ 171 հոգանոց անձնակազմով:

 

Նավաբեկությունները տեղի են ունեցել Հինան կղզու մոտ, որտեղ իշխանությունները գործի են դրել ուղղաթիռներ և փրկարար նավեր: