Մոլդովայում ընդդիմադիրները փակել են ավտոճանապարհները

16:23 • 30.09.13

Մոլդովայում ընդդիմության աջակիցները փակել են մի շարք ավտոճանապարհներ, այդ թվում նաև միջպետական նշանակության, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Moldnews-ին:

 

Ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Նրանք նաև պահանջում են Մաքսային միություն մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: Նշենք, որ Մոլդովայի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և հրաժարվել է մտնել Մաքսային միություն:

 

Անցած ամռանը Մոլդովայի ընդդիմադիրները հայտարարել էին «թավշյա հեղափոխություն» սկսելու մասին: Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը նշել էր, որ կառավարությունը պետք է «տապալվի արդեն այս աշնանը, և ոչ ավելի ուշ»:

 

Ընդդիմությունը մեղադրում է Մոլդովայի իշխանություններին «Արևմուտքի թելադրանքով որոշում ընդունելու համար»:
Անցած շաբաթ նրանք Քիշնևում մի շարք հանրահավաքներ են անցկացրել: