Օշականում էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին, որը մահացել է հիվանդանոցում
«Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին:
Ըստ ոստիկանության կայքի՝ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:










